Պուտինը ժամանել է Վիետնամ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Վիետնամ: Bloomberg-ը նշում է, որ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին՝ ՌԴ նախագահին Հանոյում ջերմ ընդունելության են արժանացրել։


Վիետնամը ողջունել է Վլադիմիր Պուտինին՝ ընդգծելով Ռուսաստանի հետ իր երկարամյա հարաբերությունները Ուկրաինայում ռազմական հակամարտության պատճառով ԱՄՆ քննադատության ֆոնին: Այսպիսով, նշում է Bloomberg-ը, Հանոյն անտեսել է Վաշինգտոնի կոչերը բոլոր երկրներին՝ թույլ չտալ Ռուսաստանի նախագահի դիրքերի առաջխաղացում աշխարհում։

 


Պուտինը այսօր Հանոյ է ժամանել Հյուսիսային Կորեայից, որտեղ ստորագրել է համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր Կիմ Չեն Ընի հետ, ով խոստացել է «անվերապահորեն» աջակցել Ռուսաստանին պատերազմում։

 


«Այցը ցույց է տալիս, որ Վիետնամն ակտիվորեն իրականացնում է իր արտաքին քաղաքականությունը անկախության, ինքնուրույնության, դիվերսիֆիկացման և բազմակողմանիության ոգով»,- ասվում է Վիետնամի կառավարության հայտարարության մեջ: